Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին Շաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողով Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. Վարդեւանյան Զինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները Փաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասին Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ Փաշինյան Ովքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունում 

Մշակվել է հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթ

Տնտեսություն

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ մշակվել և ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթ, որն ընդգրկում է կարգավորման մի շարք ուղղություններ: Մասնավորապես գործարար միջավայրի բարելավման նպատակով փաթեթով նախատեսվում է ավելացված արժեքի հարկ վճարող չհանդիսացող (ՓՄՁ) հարկատուների համար պարզ ընթացակարգերի սահմանում՝ կրճատելով նրանց կողմից հարկային մարմիններ ներկայացվող տեղեկությունների քանակը: Ընդ որում, փաթեթով առաջարկվում է կրճատել ոչ միայն հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերի քանակն, այլև դրանց ներկայացման պարբերականությունը: Առաջարկվում է նաև վերացնել հարկային մարմին առանձին փաստաթղթերի ներկայացման պահանջները, որոնց վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունն առկա է հարկային մարմնի տեղեկատվական համակարգում: Նախատեսվում է ընդլայնել հարկ վճարողների կողմից դուրս գրվող էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի քանակը՝ զուգահեռաբար նրանց ազատելով օրենսդրությամբ սահմանված առանձին գրքերի վարումից: Հարկ է նշել, որ հարկային հսկողության համար կիրառվող ուսումնասիրությունների երկու ռեժիմներից 2013թ. հունվարի 1-ից կգործի միայն մեկը, իսկ մյուս ռեժիմը հարկային մարմինը կկիրառի ոչ թե պարտադիր կարգով, այլ միայն հարկ վճարողի մոտ ռիսկերի առկայության դեպքում: Իսկ հարկվող շրջանառությունը պակաս ցույց տալու կամ սահմանված չափից ավել հաշվանցումներ կատարելու համար առաջարկվում է կիրառել պատասխանատվության կիրառման արդարացի մեխանիզմ:

Մյուս հիմնական ուղղությունը՝ հարկային պլանավորման հնարավորությունների սահմանափակման, սողանցքների վերացման, ստվերային շրջանառությունների կրճատման ու հսկողության մեխանիզմների կատարելագործմանն ուղղված փոփոխություններ են: Այսպես, առաջարկվում է հարկային օրենսդրության պարզեցմանը զուգահեռ կատարելագործել հարկային հսկողության մեխանիզմները և թիրախավորել այն հարկ վճարողներին, որոնց մոտ հնարավոր են հարկային օրենսդրության խախտումներ: Հարկային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է որոշ ապրանքների համար սահմանել պարտադիր պիտակավորման պահանջ: Միաժամանակ առաջարկվում է սահմանել չհայտարարագրված իրացումների բացահայտման գործուն մեխանիզմներ: Հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթում ներառված են նաև հարկային օրենսդրական դրույթների հստակեցմանն ուղղված մի քանի տասնյակ փոփոխություններ: Մասնավորապես, նախատեսվում է քաղաքացիների համար հստակեցնել հարկային օրենսդրության կիրառման առումով ձեռնարկատիրական գործունեություն չհամարվող գործարքները, մասնավորապես՝ գույքի վարձակալությունը, անհատույց օգտագործումը, ոչ նյութական ակտիվների օտարումը և տոկոսների ստացումը: Առաջարկվում է հստակեցնել նաև առևտրային զեղչերի կիրառման, գերնորմատիվային կորուստների հաշվառման, վառելիքի համար կատարված ծախսի նորմաների, գույքի օտարման, առանձին հարկատեսակների հաշվանցման, գույքի վերագնահատման հետ կապված բազմաթիվ հարցեր:

Լրագրողների հետ հանդիպմանն այսօր ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն ընդգծել է, որ օրենսդրական փոփոխությունների այս փաթեթի հիմնական ուղղություններից մեկը փոքր և միջին բիզնեսին է առնչվում: ՊԵԿ-ն առաջարկում է կիրառել շրջանառության հարկ, որն, ըստ Վախթանգ Միրումյանի, կփոխարինի ներկայում գործող շահութահարկին, ինչը տարբեր գնահատականներով ծախսատար է բիզնեսի համար. այսօր ՓՄՁ սուբյեկտները շուրջ 17.2 տոկոս իրացման շրջանառությունից կախված բեռ են կրում այն ծախսերի գծով, որոնք կատարում են, որպեսզի իրենց հաշվառումը կատարվի օրենսդրության համապատասխան: Շրջանառության հարկով ՊԵԿ-ը բիզնեսին առաջարկում է պարզագույն հաշվարկ՝ դրանով իսկ զերծ պահելով հարկային և հաշվապահական հաշվառում կատարելու պարտավորությունից: «Շրջանառության հարկի ներդրումն ի սկզբանե բիզնեսի համար հարկային բեռի չեզոքություն է ապահովում, պարզապես կտրուկ հեշտանում է հարկերը հաշվարկելու և վճարելու մեխանիզմը, մյուս կողմից էլ ՊԵԿ-ին ձեռնպահ է պահում ՓՄՁ-ների նկատմամբ վերահսկողություն իրականցնելուց, եթե վերջիններս, բնականաբար, գործուենությունը ծավալում են օրենսդրության շրջանակում», -ընդգծել է Վախթանգ Միրումյանը:

«Շրջանառության հարկի մասին» նախագծով առաջարկվում է ճիշտ այանքան դրույքաչափ, որքան շահութահարկով է նախատեսված. 3.5 տոկոս՝ առևտրի ոլորտում, իսկ 5 տոկոս' այլ ոլորտներում գործունեություն իրականացնողների համար:

Վախթանգ Միրումյանի խոսքերով, անհամեմատ կկրճատվեն նաև ՓՄՁ-ների կողմից հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունները, մասնավորապես իրացման շրջանառությունից բխող հաշվետվությունները 13-ից կհասցվեն ընդամենը 4-ի: Օրենսդրական փոփոխությունների մյուս հիմնական ուղղությունը հարկային վարչարարության կատարելագործման և հսկողության գործիքների թիրախավորված ուժեղացմանն է վերաբերում: Գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից, կոմիտեի նախագահի տեղակալի խոսքերով, ՊԵԿ-ն առաջարկել է վերանայել որոշ հարկատեսակների գծով պատասխանատվության նորմեր և դրանց մեծությունը կապել ուղղակիորեն պետբյուջե վճարվող հարկի մեծության հետ: «ՊԵԿ-ը հանդես է եկել բիզնեսի հետ համագործակցության առաջարկով. ՊԵԿ-ի հետ աշխատել թափանցիկ, այսինքն, եթե 2013-ի ընթացքում կամովին ներկայացնեն համապատասխան հաշվարկներ և հաշվարկների ընթացքում արտացոլեն հարկերի իրական մեծությունն, ապա այս դեպքում իրենք կազատվեն հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերը հաշվարկելու պարտավորությունից»:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպիսի վարչարարություն է իրականցվում փոքր և միջին բիզնեսի նկատմամբ՝ 101 միլիարդի կատարողականով պայմանավորված, կոմիտեի նախագահն ընդգծել է. «Անվիճելի է այն հանգամանքը, որ ՊԵԿ-ը 101 միլիարդ եկամուտների կատարողականն ապահովելու համար իր հույսը չի կապում ՓՄՁ-ի հետ, բնականաբար այն պարզ պատճառով, որ փոքր և միջին բիզնեսը վճարում է հարկային եկամուտների ընդամնեը 1-2 տոկոսը: Ավելին, քանի որ այս նախագծով հնարավորին պարզեցվում է հաշավառումը, ՊԵԿ-ն ավելի քիչ անելիքներ կունենա փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների մոտ, այն պարզ պատճառով, որ հարկային օրենսդրության դրույթները ճիշտ պահպանելու դեպքում նվազում է սխալների հավանականությունը: Մենք կարծում ենք, որ բոլոր նման դեպքերում, տնտեսվարող սուբյեկտներն, ըստ էության, ճիշտ կարտացոլեն իրենց հարկային պարտավորություները: Իսկ նոր համակարգը պարզապես կնպաստի, որպեսզի ՊԵԿ-ը ձեռնպահ մնա նման հարկատուների խմբի նկատմամաբ վարչարարություն իրականացնելուց»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջ
Ամենադիտված