Պենտագոնի ղեկավարը հնարավոր է համարել Եվրոպայից Արևմտյան կիսագունդ ամերիկյան զորքերի տեղափոխումը Իրանը ողջունել է Իրաքից ԱՄՆ զորքերի հեռանալը և պահանջել փոխհատուցել վնասը Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի 

Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ Ջամալյան

Տեսանյութեր

Ապրիլի 26-ին Կառավարությունից հերթական պաշտոնական հաղորդագրությունը տարածեցին, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման արդյունքում սահմանին արդեն հայտնվել է 28 սյուն։ Առաջին սյան հայտնվելու լուրն «ավետեց» Նիկոլ Փաշինյանը՝ իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով լուսանկար։

Այս գործընթացը տեղի է ունենում Տավուշի մարզի բնակիչների համընդհանուր բողոքի ակցիաներին զուգահեռ՝ գործընթացը դադարեցնելու և իշխանությունների հրաժարականի հստակ պահանջով, քանի որ, ըստ բնակիչների, սա ոչ թե սահմանազատում է, այլ միակողմանի զիջում Հայաստանի կողմից։ Մեկ շաբաթից ավելի է, բնակիչները փակ են պահում Ոսկեպար-Կիրանց ճանապարհը։

168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը խոսելով իշխանությունների սկսած այս գործընթացի վտանգների, Ադրբեջանի նկրտումների ու թշնամուց եկող սպառնալիքների մասին, ասաց՝ ցանկացած գործընթաց ՀՀ իշխանությունները կարող են այնպես այլասերել, որ դրա բուն բովանդակությունից որևէ բան չմնա։ Ըստ նրա՝ նույն կերպ իշխանությունն անում է նաև սահմանազատման գործընթացը, որը տվյալ պահին սահմանազատում չէ, այլ միակողմանի զիջում։

«Եթե Հայաստանում լիներ պետականակենտրոն իշխանություն, ապա այս լոկալ սահմանազատումը, ինչն ի սկզբանե անտրամաբանական ու անհեթեթ է՝ ուղղակի տեղի չէր ունենա։ Այլ ամբողջ պետական սահմանի հետ կապված՝ նախ ձեռք կբերվեին համապատասխան պայմանավորվածություններ, որից հետո այն կյանքի կկոչվեր։ Հիմա մենք այստեղ գործ ունենք ՀՀ ինքնիշխան տարածքը հանձնելու հակասահմանադրական գործողության հետ։

Նախ, Խորհրդային Միության ներքին վարչական սահմանները չեն կարող պարզապես ինքաբերաբար համարվել միջպետական։ Եթե մենք հղում ենք անում այդ տարիների վարչական սահմաններին, ապա պետք է հաշվի առնել հետևյալը, որ 1991 թվականից սկսած, այսինքն՝ Խորհրդային Միության կազմաքանդումից հետո Ադրբեջանն ագրեսիայի է դիմել Հայաստանի ու Արցախի հանդեպ։ Դրանով էլ պայմանավորված՝ պետական սահմանի վերաբերյալ նախկինում եղած բոլոր պայմանավորվորվածությունները, ընդունված սահմանները զրոյացել են ու կորցրել իրենց լեգիտիմությունը։ Այսինքն՝ օրվա բաժանարար գիծը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև այդ հատվածում՝ հյուսիս-արևելքում, ձևավորվել է Ադրբեջանի ագրեսիան հետ մղելու հետևանքով»,- նշեց Դավիթ Ջամալյանը։

Շարունակելով միտքը՝ մեր զրուցակիցը նաև ընդգծեց՝ բանակցություններում այս հանգամանքն անտեսելը և իբրև հիմք խորհրդային տարիների վարչական սահմանի հանգամանքն ընդունելը, հղում անելն Ալմա Աթայի հռչակագրին, որտեղ կոնկրետ պայմանավորվածություններ չեն էլ եղել՝ հակաօրինական է։

«Այն տարածքները, որոնք այսօր ՀՀ իշխանությունը սկուտեղի վրա մատուցում է  թշնամուն՝ ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից ներառվել է Հայաստանի իրավասության ներքո։ Օրինակ, կադաստրի վկայական են տվել մարդկանց, հետևաբար՝ այդ տարածքները ոչ միայն ինտեգրված են եղել ՀՀ-ին, այլև պետական մարմիններն իրենց լիազորություններն իրականացրել են այդ տարածքներում։ Կրկնում եմ՝ այս գործընթացը սահմանազատում չէ, այլ սահմանազատման անվան տակ ՀՀ տարածքը հանձնելու գործընթաց է»,- շեշտեց ռազմական փորձագետը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պենտագոնի ղեկավարը հնարավոր է համարել Եվրոպայից Արևմտյան կիսագունդ ամերիկյան զորքերի տեղափոխումը Իրանը ողջունել է Իրաքից ԱՄՆ զորքերի հեռանալը և պահանջել փոխհատուցել վնասը Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճումՊորտուգալիայի դատախազությունը կստուգի Իրանի հետ հակամարտության ընթացքում Ազորյան կղզիներում ԱՄՆ բազայի օգտագործման օրինականությունըԱնթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդինFT․ Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունը հասել է ռեկորդի՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնինԵվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված ենՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով
Ամենադիտված