Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան
ՏեսանյութերԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է այսօր Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կիրառած բիրտ ուժին։
«ԶԼՄ-ների տարածած կադրերից պարզ երևում է, որ այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ։ Ակնհայտ է, որ ուժային այդ կառույցի առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի»,– գրել է Մելիքյանը։