Թրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմ Տոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետ Եվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցով Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են Ռուսաստանին Գեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ Աբրահամյան Լույս չի լինի. հասցեներ Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէ Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին Չեն տրվել Փաշինյանի շանտաժին 

ԱԱԾ պարզաբանումն Օսկանյանի գործով

Իրավունք

2012 թվականի նոյեմբերի 30-ին մամլո ասուլիսով հանդես է եկել ՌԴ իրավաբան Սամվել Կոչոյը, ով «եզրակացություն» է տվել ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվող Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործի վերաբերյալ։ Հաշվի առնելով նշված գործի նկատմամբ հասարակական հետաքրքրությունը՝ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Ա. Բաղրամյանը պարզաբանումներ է ստացել ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ, նշված քրեական գործով ստեղծված քննչական խմբի ղեկավար Մ. Համբարձումյանից։

Վարդան Օսկանյանին և «Սիվիլիթաս» հիմնադրամին առնչվող քրեական գործի վերաբերյալ 2012 թվականի նոյեմբերի 30-ին մամլո ասուլիսի միջոցով «եզրակացությամբ» հանդես եկավ ՌԴ արդարադատության նախարարության պատվավոր աշխատակից, ռուսական քրեական օրենսգրքի մեկնաբանությունների հեղինակ Սամվել Կոչոյը, ով փաստորեն հայտարարեց, որ Վարդան Օսկանյանի գործողություններում չկա հանցակազմ և նրա նկատմամբ քրեական հետապնդումն անհիմն է, ինչ կարող եք ասել հնչեցված փաստարկների և հիմնավորումների վերաբերյալ։

-Ինձ համար զարմանալի և անհասկանալի է, որ արտասահմանից հրավիրված իրավաբանը, ով հանրությանը ներկայացվեց որպես վաստակաշատ մասնագետ, առանց քրեական գործերի նյութերի հետ ծանոթանալու, իսկ այն արդեն բաղկացած է շուրջ 14 հատորներից, ձեռքի տակ ունենալով ընդամենը մեկ-երկու դատավարական փաստաթուղթ, կարող է կարծիք կազմել և թույլ տալ իրեն հայտարարել, որ ինքը «եզրակացություն» է կազմել քրեական գործի վերաբերյալ ու հանգել է հետևության, որ Վարդան Օսկանյանի գործողություններում չկա հանցակազմ։ Կարծում եմ, որ եթե նույնիսկ հրավիրված փաստաբանը տեղյակ չէ, ապա գոնե Վարդան Օսկանյանի պաշտպանը, մինչև արտասահմանից «մարդ կանչելը», պետք է հրավիրողին բացատրեր, որ որևէ իրավաբան, այդ թվում դրսից հրավիրված, չի կարող և իրավասություն չունի քննվող քրեական գործի վերաբերյալ իրավաբանական հարցերով որպես փորձագետ հանդես գալ ու փորձագիտական եզրակացություն կազմել, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածի 3-րդ մասով ուղղակիորեն արգելվում է քրեական գործերով վարույթին իրավաբանական հարցերով փորձագետի ներգրավումը և բացի այդ, անձի մեղավորությունը որոշվում է բացառապես դատարանի կողմից։

Սամվել Կոչոյը գոնե պետք է տեղյակ լիներ, որ Վարդան Օսկանյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով գումար յուրացնելու և նույն չափի գումարն օրինականացնելու համար, այսինքն' հանցագործությունների համար, որոնք Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի կարգով դասվում են հանրային մեղադրանքի գործերի թվին և դրա համար իրավապահ մարմնին բողոք կամ հաղորդում ներկայացնելու անհրաժեշտություն չկա, որպեսզի քրեական վարույթ նախաձեռնվեր, նման քրեական գործերը հարուցվում և քրեական հետապնդում է իրականացվում անկախ տուժողի բողոքի առկայությունից և ՀՀ քրեական օրենքով արգելված արարք կատարած անձին պատասխանատվության ենթարկելիս պետությունը (բացառությամբ մասնավոր մեղադրանքի գործերի) կաշկանդված չէ տուժողի կարծիքով և հանրային միջոցներով իրականացնում է քրեաիրավական պաշտպանություն։ Միաժամանակ նշեմ, որ սահմանված ընթացակարգով, քրեական գործով տուժող է ճանաչվելու իրավաբանական անձ «Սիվիլիթաս» հիմնադրամը։

Հետաքրքրական է նաև այն, որ իրավաբանն ընդամենը փաստելով, որ գումարը տոկոսներով հանդերձ արդեն իսկ փոխանցվել է հիմնադրամին, հանգում է եզրակացության, որ հանցագործություն տեղի չի ունեցել։ Ընդամենը կարելի է զարմանալ իրավաբանի նման կարծիքի և տրամաբանության վրա, քանի որ փաստորեն, իրավաբանին չի էլ հետաքրքրում այն հանգամանքը, որ բացառապես բարեգործության համար նախատեսված և հիմնադրամին նվիրաբերված գումարն օրենքով սահմանված կարգով հիմնադրամի հաշվեկշիռ չի մուտքագրվել, հաշվետվություններով չի արտացոլվել, ստացված գումարներից առնվազն 186.000 ԱՄՆ դոլարը, դեռևս 2011թ. հունվարին ստանալուց անմիջապես հետո, առանց որևէ օրինական հիմքի, Վարդան Օսկանյանի կողմից ծախսվել է անձնական նպատակներով և հիմնադրամին վերադարձվել է շուրջ 1.5 տարի անց, երբ արդեն քրեական գործ էր հարուցված ու հայտնի էր, որ իրավապահ մարմնի կողմից ստուգվում է գումարների շարժը։

Ահա այս պատճառներով էլ ես չէի ցանկանա կարևորել հրավիրված իրավաբանի կողմից տրված «եզրակացությունը» և վստահաբար կարող եմ ասել, որ այն, որպես այդպիսին, իրավական առումով որևէ ազդեցություն չի կարող ունենալ նախաքննության փուլում, իսկ թե ինչու է վաստակաշատ իրավաբանն առանց իրավասության և օրինական հիմքերի իրեն հրավիրող կողմի համար ձեռնտու նման գնահատականներ տալիս, կարծում եմ պարզ է և չունի լրացուցիչ մեկնաբանության անհրաժեշտություն։

Վարդան Օսկանյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը նույն ասուլիսում հայտարարեց, որ Վարդան Օսկանյանը մոտ մեկ շաբաթ առաջ կանչվել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն և նրան հարցեր են տրվել 2001 թվականին կատարվածի փոխանցումների վերաբերյալ, արդյոք կարող եք հայտնել, թե ինչ փուլում է գտնվում քրեական գործը և ինչ առիթով է վերջին անգամ հարցաքննության հրավիրվել Վարդան Օսկանյանը։

- Վարդան Օսկանյանը վերջին անգամ հարցաքննության է կանչվել 19.11.2012թ. և կրկին հրաժարվել է ցուցմունքներ տալուց։ Նրան հարցադրումներ են կատարվել իր անձնական հաշվեհամարներով կատարված երկու բանկային փոխանցումների վերաբերյալ, որոնցից առաջինը վերաբերվում է 2001 թվականին, երբ իր անձնական հաշվեհամարի վրա նա ստացել է շուրջ 36.000 եվրո գումար, որը Հայաստանի Հանրապետության համար փոխանցվել է Եվրոպական Հանձնաժողովի կողմից, իսկ երկրորդը՝ 2003 թվականին, երբ իր անձնական հաշվեհամարի վրա նա ստացել է շուրջ 90.000 ԱՄՆ դոլար, որը փոխանցվել է արտասահմանից, դեսպանության կողմից։

Առաջին գործարքի մասով պարզվել է, որ դեռևս 2001 թվականին Եվրոպական Հանձնաժողովի և ՀՀ արտաքին գործերի նախարարության միջև կնքված 28.08.2001թ. դրամաշնորհի պայմանագրով Հայաստանին հատկացվել է շուրջ 36.000 եվրո գումար՝ «Էլեկտրոնային զարգացում Հարավային Կովկասի համար» խորագրով կոնֆերանսի անցկացման համար, որն անհասկանալի պատճառներով և զարմանալի զուգադիպությամբ կրկին փոխանցվել է Վարդան Օսկանյանի անձնական հաշվեհամարին և դրա զգալի մասը կանխիկացվել է վերջինիս կնոջ Նանի Օսկանյանի կողմից։ Դրանից հետո Եվրոպական հանձնաժողովը պահանջել է պատշաճ հաշվետվություն ներկայացնել գումարի ծախսի վերաբերյալ, սակայն ֆինանսական փաստաթղթեր հանձնաժողովին չեն ներկայացվել, կատարված ծախսերը չեն հիմնավորվել, ինչի հետևանքով 38.166,53 եվրոն (տոկոսը ներառած) Եվրոպական Հանձնաժողովի կողմից 15.06.2011թ. պակասեցվել է մեկ այլ ծրագրի շրջանակներում ՀՀ էկոնոմիկային նախարարությանը հատկացված 5.000.000 եվրո գումարից։

Երկրոդ գործարքի մասով պարզվել է, որ Վարդան Օսկանյանի անվամբ HSBC բանկի անձնական հաշվին արտասահմանից, դեսպանության անունից 09.06.2003թ. փոխանցվել է 90. 975 ԱՄՆ դոլար գումար, որը հիմնականում կանխիկացվել է Նանի Օսկանյանի կողմից։
Պետական գործիչ ու պաշտոնատար անձ հանդիսացող Վարդան Օսկանյանի անձնական հաշվին Հայաստանի Հանրապետության համար նախատեսված գումարը ստանալու, Ֆինանսական փաստաթղթերի բացակայության և եվրոպական կառույցին դրանք չներկայացնելու, ինչպես նաև Հայաստանին հատկացվող այլ գումարներից այդ չափով գումար հետագայում պակասեցնելու պատճառները պարզվում են և կարծում եմ, որևէ անհրաժեշտություն չկա կատարված փաստերին այս պահի դրությամբ լրացուցիչ մեկնաբանություններ տալ։

Միաժամանակ ուզում եմ ընդգծել, որ եթե նույնիսկ Վարդան Օսկանյանի նախաձեռնությամբ կամ հովանավորությամբ, տարբեր իրավաբանների մասնակցությամբ գիտաժողովներ անցկացվեն սույն քրեական գործի առնչությամբ և այսպես կոչված «եզրակացություններ» տրվեն, միևնույնն է նախաքննական մարմինը զերծ է մնալու արտաքին կողմնորոշումներից և ճնշումներից, գործելու է ՀՀ օրենքների շրջանակներում և ձգտելու է ստանալ քրեական գործով առաջ քաշված բոլոր հարցադրումների պատասխանները։

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանը
Ամենադիտված