Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ)
ՔաղաքականԵրևանում այսօր իրականացված ակցիայի ընթացքում ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 13 քաղաքացի՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ Հանրապետության Հրապարակի մոտից 1 անձ է տարվել ոստիկանություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար (Զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։
Իսակովի պողոտայում տեղի ունեցած ակցիայից ՝ կրկին նույն հիմքով 12 անձ է բերման ենթարկվել։