Volkswagen-ը վաճառքի իր ծավալներով 2013-ին աշխարհում 2-րդը կդառնա
Տնտեսություն
2013-ին Volkswagen-ի մեքենաների վաճառքը կհասնի 9.4 միլիոնի, ինչի շնորհիվ գերմանական ավտոընկերությունն առաջ կանցնի իր մրցակից General Motors-ից՝ զիջելով միայն Toyota-ին: Այս մասին հաղորդում է գերմանական Handelsblatt-ը՝ հղում կատարելով Ավտոմեքենաների մենեջմենթի կենտրոնին (Center of Automotive Management):
2013-ին փորձագետների կարծիքով VW-ը կվաճառի շուրջ 9. 4 մլն մեքենա այն դեպքում, երբ նրա մրցակից GM-ն կարող է իրացնել 9.3 մլն մեքենա: Այսուհանդերձ, մեքենաների վաճառքի առաջնորդ դիրքերում շարունակում է մնալ Toyota-ն: Ըստ կանխպատեսումենրի՝ 2013թ. այդ ավտոընկերությանը կհաջողվի վաճառել 10.2 մլն մեքենա:
Համաշխարհային խոշոր ավտոշուկա հանդիսացող ԱՄՆ-ում VW-ը 2012թ. առաջ է անցել տեղական իր մրցակիցներից՝ գրանցելով 29.3% աճ նախորդ տարվա համեմատ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)