ՄԻՊ–ը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ
ՏեսանյութերՄարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին ապրիլի 22-ի երեկոյան ահազանգ է ստացվել առ այն, որ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահ ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք:
Բարձրացված հարցը հեռախոսակապի միջոցով քննարկվել է Լեո Նիկոլյանի հետ:
Բացի այդ, Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով: Վերջինիս հետ տեղի է ունեցել առանձնազրույց։
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով արդեն իսկ համապատասխան գրություն է ուղարկվել իրավասու պետական մարմնին: