Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
ՔաղաքականԵս հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ես իմ սահմանը չեմ ճանաչում փշալարով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բաղանիսի համայնքապետ Գևորգ Սահակյանը՝ անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբին, որում ընդգրկված են նաեւ Տավուշի սահմանամերձ գյուղերի ղեկավարները, այդ թվում ինքը:
«Ես դեմ եմ հայկական դիրքերի հետքաշմանը, արյունով գծած սահմանի հետքաշմանը: Ես զինվորի արյունով գծած սահմանից բացի, ուրիշ սահման չեմ ճանաչում»,- հայտարարեց Սահակյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովին» կից աշխատանքային խումբ։ Խմբի անդամներ են ընտրվել Տավուշի համայնքների ղեկավարներտը, սովորական տավուշեցիներ և այլ մարդիկ։