Ոչ մեկին չենք խնայի. Իրանի ԱԳՆ
Հասարակություն
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ապացուցել է, որ ոչ մեկին չի խնայի ազգային անվտանգության ապահովման հարցերում։ Իրանը կշարունակի պաշտպանել իր ազգային անվտանգությունը միջազգային օրենքների և նորմերի շրջանակներում, գրում է IRNA-ն։
«Ի վերջո, Իրանի Իսլամական Հանրապետությունը, իր օրինական գործողությունների շրջանակներում, հարձակվել է Սիոնիստական ռեժիմի երկու ռազմական օբյեկտների վրա ագրեսորին պատժելու համար։
Տարածաշրջանում անկայունության աղբյուրը Սիոնիստական ռեժիմի և մարդկության դեմ նրա կատարած հանցագործությունների գոյությունն է: Պաղեստինի գործին աջակցելը բոլոր պետությունների և երկրների իրավական պատասխանատվությունն է»,-ասել է Քանանին:


















































Ամենադիտված
Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը