Իրանը «հարգում է» Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քաղաքական«Հարգում ենք սահմանազատման հանձնաժողովների նիստում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները»։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասեր Քանանին, գրում է Mehr-ը:
«Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է շարունակել երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի շրջանակներում երկու երկրների գործադրած ջանքերը՝ ուղղված սահմանային խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելուն», - ասել է Քանանին։