Շատ բան է կախված մեր երկրների փոխգործակցությունից․ Ալիևը՝ Պուտինին
Քաղաքական
Բաքուն գոհ է Ռուսաստանի մասնակցությամբ տարածաշրջանային անվտանգության հարցերի լուծումից։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Ալիևի խոսքով՝ Ռուսաստանը հիմնարար երկիր է տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից Կովկասում և «ավելի լայն աշխարհագրությունում»։
«Շատ բան է կախված մեր երկրների գործողություններից և փոխգործակցությունից: Եվ մենք միտված ենք վստահության, համագործակցության, փոխըմբռնման միջոցների ամրապնդմանը և բոլոր հարցերը փոխգործակցության ու փոխադարձ շահերի ոգով լուծելուն»,- ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել