Տավուշի համայնքապետերը վերադարձել են կառավարության շենք եւ հանդիպում են Փաշինյանի հետ (տեսանյութ)
ՔաղաքականNEWS.am-ի թղթակիցը կառավարությասն մոտից հաղորդում է, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո կառավարությունից հեռացած Տավուշի բնակավայրերի համայնքապետերը կարճ ժամանակ անց հետ են վերադարձել կառավարության շենք:
24News-ի տեղեկություններով՝ այս պահին համայնքապետերի հանդիպումն ընթանում է արդեն Փաշինյանի հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի համայնքների ղեկավարները հանդիպել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ սակայն հանդիպման արդյունքների մասին դեռևս մանրամասներ չեն հաղորդվում։ Այն տևել է ավելի քան երկու ժամից ավելի։