Հայաստանը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար․ Փաշինյան (տեսանյութ)
ՀասարակությունԻնչպես հայտնել ենք, բրիտանական լրատվամիջոցների հետ հարցազրույց է տվել ՀՀ վարչապետ Փաշինյանը: Արցախից բռնի տեղահանվածների՝ պատմական հայրենիք վերադարձի հնարավորության մասին հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Իրատեսական չեմ համարում: Հայաստանը Լեռնային Ղարաբաղի համար պատերազմ վարել չի պատրաստվում։
Հայաստանի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս որևէ հավակնություն չունի: Եվ մենք հույս ունենք, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կվերականգնվի»,- ասել է Փաշինյանը։