Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա․ Պեսկով
ՏեսանյութերՀայաստանն ու Ադրբեջանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, դեռևս կան չհամաձայնեցված հոդվածներ, ինչպես նաև շարունակվում են բանակցությունները սահմանների սահմանազատման շուրջ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հիմա բացարձակապես խոսքը գնում է նոր կյանքի մասին, իհարկե, կա Ադրբեջանի տարածք, երկու երկրների միջև բանակցություններ են ընթանում սահմանի սահմանազատման շուրջ, և դրա մի մասն արդեն համաձայնեցված է երկու երկրներ խաղաղության պայմանագրի շուրջ, որտեղ նույնպես դեռևս չհամաձայնեցված հոդվածներ կան»,- ասել է Պեսկովը Առաջին ալիքին տված հարցազրույցում։