18:00-ին փոխվարչապետը կհանդիպի Տավուշի մի քանի վարչական շրջանի ղեկավարների հետ
Հասարակություն10 րոպեից կառավարության շենքում կկայանա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ նախատեսված հանդիպումը տավուշցիների հետ։
Հանդիպման եւ պարզաբանումներ ստանալու համար Տավուշից ակցիայի մասնակիցներ են Երևան եկել, ինչպես նաեւ Տավուշի մի քանի վարչական շրջանի ղեկավարներ, որոնց մեջ են նաեւ հենց Կիրանցի ու Ոսկեպարի ղեկավարները:
Հանդիպման մասին ԼՈՒՐԵՐ.com-ը մանրամասներ կհայտնի ավելի ուշ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ նախատեսված հանդիպումը կմեկնարկի 18:00-ին: