Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց
Հասարակություն
Հանածո վառելիքի օգտագործման դարաշրջանը մոտենում է ավարտին, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Նրա խոսքերը մեջբերում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Իհարկե, բոլորիս համար էլ պարզ է. հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին: Բոլորիս համար սա նշանակում է արդյունաբերական գործընթացների փոփոխություն»,- ասել է Շոլցը:
Միաժամանակ, նույն ելույթի շրջանակներում Գերմանիայի կանցլերը շնորհակալություն է հայտնել Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Շտյորեն Ռուսաստանի հետ առևտրային կապերի խզումից հետո Գերմանիային գազ տրամադրելու, այդ թվում՝ նոր հանքավայրերի յուրացման համար։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել