Շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթողը հնդիկ գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշն է
ՀասարակությունՇախմատի հավակնորդների մրցաշարի հաղթողը հնդիկ գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշն է:
Կանադական Տորոնտո քաղաքում կայացած հավակնորդների մրցաշարում 14 հնարավորից հավաքելով 9 միավոր` մրցաշարի հաղթող դարձավ հնդիկ գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշը:
2-4-րդ տեղերը 8,5 միավորով կիսեցին Հիկարու Նակամուրան, Իան Նեպոմնյաշկին ու Ֆաբիանու Կարուանան:
Հնդիկ գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշը ընթացիկ տարում չեմպիոնական մրցախաղ կանցկացնի Չինաստանից աշխարհի գործող չեմպիոն Դին Լիժենի հետ: