Բագրատաշենում տեղի ունեցած քաշքշուկի հետևանքով վնասվածքներ է ստացել պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
ԲլոգոսֆերաԲագրատաշենի հատվածում տեղի ունեցած քաշքշուկի և հրմշտոցի հետևանքով վնասվածքներ է ստացել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Այս մասին տեղեկացնում է պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Գառնիկ Դանիելյանը լավ է: Իշխանական սադրանքի արդյունքում` Բագրատաշենի հատվածում, որտեղ տավուշցիները փակել էին ճանապարհը, տեղի է ունեցել քաշքշուկ և հրմշտոց:
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը եղել է քաղաքացիների կողքին, սակայն որևէ ծանր մարմնական վնասվածք վերջինս չունի: Մենք մի խումբ գործընկերներով գտնվում ենք Տավուշում»։