Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին Շաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողով Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. Վարդեւանյան Զինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները Փաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասին Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ Փաշինյան Ովքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունում 

ՀՀ պետբյուջեի եկամուտները որոշակի ամիսների աճել են

Տնտեսություն

2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 752.6 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.1%-ով կամ շուրջ 63 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:

Պետական բյուջեի եկամուտների 94.2%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.2%-ը` այլ եկամուտների, 0.6%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 708.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, որոնք ապահովել են տարեկան ծրագրի 80.8% կատարողական: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 10.4% ով կամ 66.5 մլրդ դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը կազմել են շուրջ 603.7 մլրդ դրամ, որի 49.6%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է շուրջ 299.5 մլրդ դրամ և 10.8%-ով կամ 29.2 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից ավելի քան 191.4 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 108 մլրդ դրամը` ներքին շրջանառությունից: Հարկ է նշել, որ ԱԱՀ-ի մուտքերի աճն ապահովվել է և´ ներմուծման, և´ ներքին շրջանառության աճի հաշվին:

Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 6.3%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով շուրջ 38.1 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 25.8 մլրդ դրամ, հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` 12.3 մլրդ դրամ: Ընդ որում, տեղական արտադրության ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 28.1%-ով, իսկ ներմուծվող ապրանքների գծով մուտքերը` 18.6%-ով. արդյունքում ակցիզային հարկի ընդհանուր մուտքերն աճել են 21.5%-ով կամ 6.7 մլրդ դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների 15.8% ը ձևավորվել է շահութահարկի հաշվին` կազմելով 95.2 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 13.8%-ով կամ 11.5 մլրդ դրամով:

2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 73.3 մլրդ դրամ եկամտահարկ`ապահովելով հարկերի և տուրքերի 12.1%-ը և 10.9%-ով կամ 7.2 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են 36 մլրդ դրամ կամ հարկերի և տուրքերի 6% ը և 20.9%-ով (6.2 մլրդ դրամով) գերազանցել 2011 թվականի համապատասխան ցուցանիշը:

2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին պետական բյուջե են մուտքագրվել 19.2 մլրդ դրամ պետական տուրքեր` կազմելով տարեկան ծրագրի 91%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 7.2% ով կամ 1.3 մլրդ դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձվել են 12.8 մլրդ դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 2.1%-ը: Նշված մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 26.4%-ով (4.6 մլրդ դրամով)` պայմանավորված հաստատագրված վճարներով հարկվող գործունեության մի շարք տեսակներ հարկման ընդհանուր դաշտ անցնելու հանգամանքով:

2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 19.8 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ` կազմելով հարկերի և տուրքերի 3.3%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 90.2%-ով (9.4 մլրդ դրամով): Հաշվետու ժամանակահատվածում այս աղբյուրից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 10.8 մլրդ դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 9.8 մլրդ դրամի այլ հարկեր` կազմելով հարկերի և տուրքերի 1.6%-ը: Մասնավորապես` 4.7 մլրդ դրամ են կազմել արտոնագրային վճարները, 2.8 մլրդ դրամ` ճանապարհային վճարները, 328.7 մլն դրամ` կոնցեսիոն վճարը, 344 մլն դրամ` հարկային օրենսդրության խախտման համար «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված տուգանքները, 386.9 մլն դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները և 1.5 մլրդ դրամ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատ այլ հարկերը նվազել են 26.1% ով կամ 3.5 մլրդ դրամով:

Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով 2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների եկամուտները կազմել են շուրջ 105.3 մլրդ դրամ: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերի աճը կազմել է 2.9% կամ շուրջ 3 մլրդ դրամ:
2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 4.5 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրով նախատեսվածի 36.3%-ը: Նշված գումարից 615.9 մլն դրամը ստացվել է ՀՀ տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում, որն ուղղվել է տոհմային երինջների ձեռքբերմանը: 2.1 մլրդ դրամ է մուտքագրվել Հայ-գերմանական ֆինանսական համագործակցության «Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի աջակցության ծրագրի» շրջանակներում, որը տարեկան ծրագրում նախատեսված չէ: Ավելի քան 1.7 մլրդ դրամ է մուտքագրվել պետական հիմնարկների արտաբյուջետային հաշիվներին` կազմելով տարեկան ծրագրով նախատեսվածի 75.7%-ը, առանց որի պաշտոնական դրամաշնորհների կատարողականը կազմում է 27.3%:

2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ստացված դրամաշնորհները նվազել են 64.2%-ով կամ շուրջ 8 մլրդ դրամով:
2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են շուրջ 39.3 մլրդ դրամ` 96.3%-ով ապահովելով տարեկան ծրագրային ցուցանիշը: Նշված գումարից ավելի քան 17.7 մլրդ դրամը կազմել են ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները, որոնց ծրագիրը կատարվել է 89.7%-ով: Առանց արտաբյուջետային միջոցների այլ եկամուտների հունվար-հոկտեմբերի փաստացի ցուցանիշի գծով արձանագրվել է տարեկան ծրագրի 102.4% կատարողական:

Այլ եկամուտների ծրագրի կատարողականը հիմնականում ապահովվել է բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների, իրավաբանական անձանց կապիտալում կատարված ներդրումներից ստացվող շահաբաժինների և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերի հաշվին, որոնք գերազանցել են տարեկան ծրագրային ցուցանիշները համապատասխանաբար 360.1, 6.6 և 69.2 տոկոսով` կազմելով 4.1 մլրդ դրամ, 925.7 մլն դրամ և 297.8 մլն դրամ:

Պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալությունից եկամուտները կազմել են 480.4 մլն դրամ, իսկ պետության կողմից տրված վարկերի օգտագործման դիմաց հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել 4.5 մլրդ դրամ` կազմելով տարեկան ծրագրային ցուցանիշի 85.8%-ը և 19.7%-ով գերազանցելով 2011 թվականի նույն ժամանակահատվածի փաստացի ցուցանիշը:

Տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ ՀՀ համայնքների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների) նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն անցած դրամական միջոցներից պետական բյուջե է մուտքագրվել 358.6 մլն դրամ` 4%-ով գերազանցելով տարեկան ծրագրային ցուցանիշը:

Հաշվետու ժամանակահատվածում ավելի քան 6.7 մլրդ դրամ է մուտքագրվել իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից` կազմելով տարեկան ծրագրով կանխատեսված ցուցանիշի 90.4%-ը և 37.1%-ով կամ 1.8 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտների գծով մուտքագրվել է 21.9 մլրդ դրամ` կազմելով տարեկան ծրագրով կանխատեսված ցուցանիշի 87.3%-ը` 11.9%-ով կամ 2.3 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտներն աճել են 12.8% ով կամ 4.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է oրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտների, իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից մուտքերի և պետության կողմից տրված վարկերի օգտագործման դիմաց ստացված մուտքերի աճով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջ
Ամենադիտված