Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է
ՏեսանյութերՀանրային ՀԸ եթերում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասաց՝ քանի որ այս 4 գյուղերի վերաբերյալ և մամուլով, և խոսույթով որոշակի լարվածություն էր ստեղծվում, որոշվեց, որ նման առաջարկություն արվի կողմերին։
«Առաջարկեցինք, կողմերը համաձայնեցին, որ այս ուղղությամբ են առաջ գնալու։ Մենք երկար ժամանակ ասում էինք, որ այո սահմանագծումն ու սահմանազատումը պետք է տեղի ունենան, բայց դա պետք է տեղի ունենա որոշակի իրավական ուժ ունեցող փաստաթղթերի շրջանակներում, որպեսզի մի տեղ դնես և հյուսիսից-հարավ նույն տրամաբանությամբ այդ սահմանը գծես։
Այս գործընթացի հիմքում դրվել է ԽՍՀՄ ժամանակածշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզները, որոնք կազմվել են նման իրավասություն ունեցող էն ժամանակվա իրավասու մարմինների կողմից»,- ասաց Հարությունյանը։