ԱՄՆ–ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ
ՔաղաքականԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի քաղաքացիների և երկու իսրայելական կազմակերպությունների նկատմամբ՝ կապված Հորդանան գետի արևմտյան ափին տիրող իրավիճակի հետ։ Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Հայտնի է դարձել նաև, որ Եվրամիությունն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել իսրայելցի վեց վերաբնակիչների նկատմամբ՝ պաղեստինցիների իրավունքները խախտելու համար։ Փաստաթղթում նշվում են մի քանի անհատների և կազմակերպությունների անուններ, որոնք մեղադրվում են պաղեստինցիների համար անտանելի կենսապայմաններ ստեղծելու մեջ։ Խոսքը, մասնավորապես, խաղաղ բնակչության վրա հարձակումների, ունեցվածքի ոչնչացման, նրանց արժանապատվության նվաստացման, խտրականության և խոշտանգումների մասին է։