Ի՞նչ փոպարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 18-ին «Վոյաջեր-1»-ը հասնում է նոր սահմանագծի՝ Երկրից մեկ լուսային օր Թրամփ–Պուտին ինտրիգ․ Ուկրաինա և լրտեսական գործ. Պետբյուջեի դեֆիցիտը՝ 1 մլրդ դրամ (տեսանյութ) «Գրեմմիի» մրցավազքը թեժանում է․ Ռեյը՝ 11, Ռոզալիան՝ 9 անվանակարգում ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ու նախարարները պատասխանում են պատգամավորների հարցերին Մեկ միլիոն դոլար՝ գիտակցության գաղտնիքը քննող փիլիսոփային «Ֆազի» սպանության գործով նոր զարգացում․ Հարություն Սահակյանը Ռուսաստանից բերվել է Հայաստան Մետրոպոլիտենի գանձերը՝ Շանհայում․ բացվում է զարդերի նոր ցուցահանդես Աթոռ էի նետում, որ զսպեի ընդդիմադիր պատգամավորին․ Ալեքսանյան Նոր Բոնդին ընտրել են վերջին պահին․ Բեզոսը բացել է գաղտնիքը Ֆուտբոլի ֆեդերացիան սատարում է Դիալլոյին՝ Ինֆանտինոյի փոխարեն Մեկ Սպերցյանը քիչ է․ Ղազարյանը ներկայացրել է հայկական ֆուտբոլի իր ծրագիրը 

«Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի»

Տեսանյութեր

Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Բաքվում ակնհայտորեն խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ։ Որոշ նախնական արձագանքներից հետո ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են շատ ավելի ինտենսիվ ու կազմակերպված գրոհի։

Բոլորի ուղերձները կրկնվում են, իսկ հիմնական թեզերը նրանք են, թե իբրև Ռուբեն Վարդանյանն «ահաբեկիչ է», զբաղվել է «փողերի լվացմամբ», և նմանատիպ այլ մեղադրանքներ։

Երեկ Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության, որտեղ նշված էր․ «Մենք՝ ադրբեջանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, վրդովված ենք Ռուբեն Վարդանյանի՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրելու մասին մամուլում հայտնված լուրերից և մտադիր ենք հանձնաժողովի ուշադրությանը ներկայացնել ադրբեջանական հանրության ամուր դիրքորոշումն այս հարցում»։

Նախ, զավեշտալի է, ի՞նչ ՀԿ պետք է լինի Ադրբեջանում, խոսքը բացառապես իշխանական ֆինանսավորմամբ ու հովանու ներքո գործող կազմակերպությունների մասին է։ Սրանց Ալիևը ժամանակ առ ժամանակ նետում է դաշտ՝ իր քարոզչական նպատակների համար։

Դրա հետ մեկտեղ, ադրբեջանական մամուլը լի է Վարդանյանի մասին հոդվածներով ու նյութերով, ընդ որում՝ դրանք հրապարակվում են տարբեր լեզուներով։ Սեփական իշխանության կոռուպցիոն սկանդալները թողած, ադրբեջանական մամուլը փորձում է ձևավորել Վարդանյանի կոռուպցիոն իմիջը։ Բնական է, որ կոռուպցիայի մեջ թաթախված Բաքվի ավտորիտար վարչակարգի կողմից նման մեղադրանքներ հնչեցնելը, մեղմ ասած, զավեշտալի է։

Այդուհանդերձ, այս համատարած աղմուկի մեջ, ինձ չի դադարում զարմացնել Վարդանյանի անձի հանդեպ այսքան անտագոնիզմն ու հակազդեցությունը, ընդ որում՝ անգամ այս պարագայում, երբ նա ապօրինաբար գերության մեջ է գտնվում Բաքվում։ Ինձ համար շարունակում է ակնհայտ մնալ, որ Վարդանյանը իր կերպարով միջազգային աղմուկի առիթ է դառնում, մի բան՝ ինչից Բաքուն փորձում է համառորեն խուսանավել։ Վարդանյանը բլոկադայի ժամանակ մեծ աղմուկ էր բարձրացնում միջազգային մամուլում, դրա համար էլ Բաքուն ամեն մեթոդով հասավ նրա հեռացմանը պաշտոնից։ Ի վերջո, շարունակում եմ մնալ այն համոզման, որ հենց միջազգային աղմուկն է, ճիշտ ու կազմակերպված աշխատանքը Ադրբեջանին զսպելու ու զբաղված պահելու լավագույն մեթոդը։

Ինչ վերաբերում է Վարդանյանի առաջադրմանը, ապա ասեմ, որ այս տարի այդ մրցանակի համար առաջադրվել է 285 հոգի։ Այնպես որ շանսերը պետք է խելամիտ գնահատել, հատկապես, որ Վարդանյանը շատ ավելի հայտնի է իր մարդասիրական ու բարեգործական ծրագրերով։

Շարունակում եմ հույս ունենալ, որ այդուհանդերձ, այս գործընթացը կնպաստի Վարդանյանի և Բաքվում ապօրինաբար պահվող այլ հարենակիցների ազատ արձակմանը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի՞նչ փոպարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 18-ին Գերմանիայում քննարկվում է քաղաքացիության համար բնակության ժամկետը 8 տարի դարձնելը«Վոյաջեր-1»-ը հասնում է նոր սահմանագծի՝ Երկրից մեկ լուսային օրՄԱԳԱՏԷ-ն աշխատում է Զապորոժիեի ԱԷԿ-ի պահեստային վառելիքի ապահովման ուղղությամբԹրամփ–Պուտին ինտրիգ․ Ուկրաինա և լրտեսական գործ. Պետբյուջեի դեֆիցիտը՝ 1 մլրդ դրամ (տեսանյութ) «Գրեմմիի» մրցավազքը թեժանում է․ Ռեյը՝ 11, Ռոզալիան՝ 9 անվանակարգումՍտուբը կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը կավարտվի մինչև տարեվերջՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ու նախարարները պատասխանում են պատգամավորների հարցերինՄեկ միլիոն դոլար՝ գիտակցության գաղտնիքը քննող փիլիսոփայինԻսրայելը չի հեռանա Սիրիայից, Լիբանանից և Գազայից՝ մինչև սպառնալիքների վերացումը«Ֆազի» սպանության գործով նոր զարգացում․ Հարություն Սահակյանը Ռուսաստանից բերվել է Հայաստան Մետրոպոլիտենի գանձերը՝ Շանհայում․ բացվում է զարդերի նոր ցուցահանդես Աթոռ էի նետում, որ զսպեի ընդդիմադիր պատգամավորին․ ԱլեքսանյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ի խոցման մասինՆոր Բոնդին ընտրել են վերջին պահին․ Բեզոսը բացել է գաղտնիքըՖուտբոլի ֆեդերացիան սատարում է Դիալլոյին՝ Ինֆանտինոյի փոխարենՄեկ Սպերցյանը քիչ է․ Ղազարյանը ներկայացրել է հայկական ֆուտբոլի իր ծրագիրըՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները 180 մլն դոլարի Վան Գոգը՝ աճուրդում․ ժառանգների հետ վեճը հարթվել է10 ֆուտբոլիստով՝ 2։2․ Հայաստանի պատանիները դիմացան ԿիպրոսումԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ԱՄՆ-ում հետաքննում են նախարարի հնարավոր շահերի բախումը NVIDIA-ի շուրջԱթոռ էի նետում, որ զսպեի ընդդիմադիր պատգամավորին․ ԱլեքսանյանԿԽՄԿ-ն ներկայացրել է 2020-2026 թթ. անհայտ կորած անձանց հարցերով իրականացված աշխատանքների ամփոփագիրըNVIDIA-ն դադարեցրել է առաջադեմ չիպերի մատակարարումը ՉինաստանՌուբինյան․ ՌԴ-ն չի շտապում երկաթուղու հարցում․ Իրանի առաջարկը ՀՀ-ին և Վատիկանի արձագանքը «Դետրոյթը» կանգնեցրեց «Սան Անտոնիոյին»․ 12 հաղթանակի շարքն ընդհատվեցՌուսական ռազմավարական ռմբակոծիչների թռիչքներն անհանգստացրել են Ճապոնիային ու ԹայվանինԳրայմսի 47 միավորն ու անհավանական վերադարձը․ «Լեյքերսը» փրկեց խաղըԱդրբեջանցի զինվորականի պահման պայմաններն ավելի լավ են, քան Թևանյանինը, Քոչարյանինը․ հայտարարություն Սի Ծինփինը անձամբ դիմավորել է Թրամփին՝ պատմական բանակցություններից առաջԶվերևը կանգ չի առնում․ Շելթոնի նկատմամբ 7-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրը Հայտնում եմ իմ հավատարմությունը Մասիսի մարդկանց և մեր համայնքի ապագայի նկատմամբ. ՀամբարձումյանՆոր հարձակումներ Պարսից ծոցում՝ օդում և ծովումՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱրգենտինայի գոլային տարափը․ Կոստա Ռիկան պարտվեց 0։7 հաշվով «Թող Տերն օրհնի մեր ուղին, տանի դեպի հաղթանակ». Դավիթ Համբարձումյանը աջակիցների հետ աղոթք բարձրացրեցՍի Ծինփին. Չինաստանը և Ռուսաստանը պետք է ամրապնդեն փոխգործակցությունը պետական ​​​​մարմինների և զինված ուժերի միջևՊորտուգալիան դիմացավ 10 ֆուտբոլիստով․ 3։2 հաղթանակ և առաջին տեղըՀնդկաստանը կոչ է արել դադարեցնել Հորմուզի նեղուցում քաղաքացիական նավերի վրա հարձակումները Հոլանդի հարվածը 96-րդ րոպեին․ Նորվեգիան շրջեց խաղն ու անցավ քառորդ եզրափակիչԹրամփը հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակըՊենտագոնի կոշտ գնահատականը․ Ուկրաինայի հարվածները Ռուսաստանի խորքում չեն փոխում պատերազմի ընթացքը Նոր Սահմանադրությամբ վարչապետի լիազորությունները պակասելու են, ընդդիմությանը՝ ավելանալու. ՊապոյանԱՄՆ-ում տղամարդը դատապարտվել է 27.5 տարվա ազատազրկման՝ Թրամփի դեմ մահափորձ կատարելու համար Սի Ծինփինը՝ Պուտինին․ Ռուսաստանի և Չինաստանի կապերը «լեռան պես անսասան» ենՈ՞վ է ասել, որ ԵԱՏՄ-ն ուզում ենք փոխարինել ԵՄ-ով․ ուզում ենք երկուսում էլ ավելի շատ վաճառելՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթամուղի վրա նոր գրոհի մասին2027 թվականի պետբյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներըՍի Ծինփինը կոչ է արել վճռականորեն պահպանել հետպատերազմյան համաշխարհային կարգը
Ամենադիտված