Մբապեն վերջնական որոշում է կայացրել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալ
Տեսանյութեր«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա ֆրանսիական ակումբից։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր փոդքաստում, Ֆրանսիայի հավաքականի խաղացողը վերջապես որոշել է իր ապագան և 100%-ով կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»։
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիլիանն արդեն պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ մինչև 2029 թվականը։ Հաղորդվում էր, որ հարձակվողը թիմակիցներին և ՊՍԺ-ի մարզչական շտաբին ասել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։ Իր հերթին, մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսը տեղեկացրել է Կառլո Անչելոտիի մարզչական շտաբին, որ Մբապեն կդառնա Մադրիդի «Ռեալի» նոր խաղացողը։