«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Տեսանյութեր«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում ուշագրավ վարկած է շրջանառվում Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպար ուղղաթիռով մեկնելու մասին։ Խնդիրը, ասում են՝ ոչ այնքան ճանապարհին դժգոհ մարդկանց դիմադրությունից խուսափելն է եղել, որքան շրջանցելը Իջեւան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը, որի Ոսկեպար տանող հատվածը, ըստ Փաշինյանի, Ալմա-Աթայի հռչակագրով` ադրբեջանական է։
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի խուսափում է օգտվել դրանից: Այնպես, ինչպես օրեր առաջ Հայաստանում առաքելություն իրականացնող Եվրամիության դիտորդները Ոսկեպար մեկնելիս շրջանցել էին ճանապարհի այդ մասը` այն համարելով ադրբեջանական, ինչի մասին իմանալով՝ ոսկեպարցիները նրանց ուղղակի շշպռել ու վռնդել էին իրենց հողից»: