ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
ՏեսանյութերԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներն Իսրայելի վրա հարձակման ֆոնին:
ԱՄՆ Պետդեպարտամենտից հայտնում են, որ պատժամիջոցների ցանկում ավելացվել է 16 ֆիզիկական և 2 իրավաբանական անձ։
Դրանք ընկերություններ և անհատներ են, որոնք զբաղվում են Իրանում անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ:
Բացի այդ, Մեծ Բրիտանիան նույնպես ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը։
Մեծ Բրիտանիան իր պատժամիջոցների ցանկում ներառել է ընդհանուր առմամբ 13 իրանական ռազմական կազմակերպություններ, անհատներ և կազմակերպություններ, որոնք ներգրավված են անօդաչու թռչող սարքերի և բալիստիկ հրթիռների արտադրությամբ: Պատժամիջոցների ենթակա ռազմական հաստատությունների թվում են Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը։