Իրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվել Գերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Ղրիմում էլեկտրաէներգիայի մատակարարումը կրճատվում է 30 տոկոսով ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը Ուկրաինայում էլեկտրաէներգիայի շուրջօրյա անջատումների գրաֆիկներ են սահմանվել Սառնաթ․ Բուդդայի ուսմունքի տարածման մեկնակետը (տեսանյութ) Վարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄ ԱՄՆ-ը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրից Անօդաչու թռչող սարքերի միջոցով արգելված իրեր փոխանցելու կասկածանքով 4 անձ ձերբակալվել է Պուտինը խոստացել է պատասխանել ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ հարվածներին Մասիսի ոստիկանները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակшլել են 40-ամյա տղամարդուն Եռաբլուրը կա, որ քո նմանները Հայաստանը Ադրբեջանի գավառ չդարձնեն․ Շարմազանով (տեսանյութ) 

Գործարար սիրիահայերը հանդիպեցին դեղագործության ոլորտի ներկայացուցիչներին

Սփյուռք

Դեկտեմբերի 4-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Զարգացման հայկական գործակալության և Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման կենտրոնի աջակցությամբ տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն, որին մասնակցում էին Հայաստանում ներդրումներ անելու ցանկություն ունեցող, հատկապես դեղագործության ոլորտով հետաքրքրված շուրջ 10 սիրիահայ գործարար:

Հայաստանում դեղարտադրություն հիմնել ցանկացող սիրիահայերին Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանը խորհուրդ տվեց ճիշտ գործընկերներ որոնել, դրամ չխնայել և աշխատանքի ընդունել որակյալ մասնագետներ: Նա նշեց, որ բարեխղճորեն հարկեր վճարելու և հայաստանյան օրենքներին ենթարկվելու պարագայում հնարավոր է արդյունավետ բիզնես ունենալ: Ս. Զաքարյանը հորդորեց չհավատալ Հայաստանում բիզնեսի վերաբերյալ սփյուռքում տարածված մտացածին պատմություններին:

ՀՀ առողջապահության նախարարության Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը ողջունեց Հայաստանում դեղագործությամբ զբաղվելու սիրիահայերի ցանկությունը, ընդգծեց, որ Սիրիայում դեղագործությունը կազմակերպվում է Եվրամիության Պատշաճ արտադրական գործունեության չափանիշներին համապատասխան, ուստի սիրիահայերն արդեն նշված ոլորտում կուտակված փորձ ունեն: Հ. Թոփչյանը հիշեցրեց, որ դեղագործությունը ՀՀ կառավարության կողմից ընդունված գերակա ուղղություններից մեկն է, ուստի բազմաթիվ են ոլորտը խթանելու օրենսդրական բարեփոխումները: Պետությունը խրախուսում է Հայաստանում ներդրումային քաղաքականությունը, 300 մլն դրամի ներդրումներ կատարելու դեպքում հետաձգվում է ԱԱՀ-ի վճարումը: Դեղագործության ոլորտի զարգացմանն է ուղղված նաև ազատ տնտեսական գոտիներից օգտվելու հնարավորությունը. արտադրության հիմնումը, առանց հարկային պարտավորությունների ներմուծման և արտահանման կազմակերպումը:

Հանդիպմանը ներկա էին նաև որոշ դեղագործական և կոսմետիկա արտադրող ընկերությունների ղեկավարներ, ովքեր պատմեցին իրենց փորձի և իրենց ընկերությունների հաջողության մասին:

Ոլորտի պատասխանատուները սիրիահայ գործարարներին խորհուրդ տվեցին Հայաստանում հիմնել բալքերի /պատրաստի դեղերի/ փաթեթավորման արտադրություն, ապա զարգացնել այն:

Սիրիահայերը հետաքրքրված էին, թե արդյոք նոր գործարանի հիմնումը լարված մրցակցություն չի ստեղծի հայկական դեղագործական շուկայում, սակայն հայրենական դեղարդյունաբերության պատասխանատուները վստահեցրին, որ հայկական դեղաշուկան բավական դեմոկրատական է, և գործող ընկերություններն աշխատում չկրկնել մեկը մյուսի արտադրանքը, շուկա մտցնել նոր արտադրատեսակներ:

Սիրիահայերից ոմանք ցանկություն հայտնեցին Հայաստան ներմուծել բրենդային դեղամիջոցներ, ՀՀ ԱՆ ԴԲՏՓԿ տնօրենը Հայաստանում դեղերի գրանցման, ներմուծման և հետգրանցումային վերահսկողության վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ տվեց:

Հանդիպման ավարտին ներկաները որոշեցին այցելել հայկական դեղարդյունաբերության գործող ընկերություններ, տեղում ծանոթանալ գործընթացներին, նոր հարցադրումների դեպքում դիմել պատասխանատուներին:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման ներկաներին, հատկապես ոլորտի պատասխանատուներին՝ հորդորելով աջակցել Հայաստանում գտնվող սիրիահայերին' կայանալու և իրենց փորձն ու հմտությունները հայկական իրականություն բերելու գործում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվելԳերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերըՂրիմում էլեկտրաէներգիայի մատակարարումը կրճատվում է 30 տոկոսովԻրանը հայտարարել է ԱՄՆ ճնշման ֆոնին Հորմուզի նեղուցի վերահսկողությունն ուժեղացնելու մասին ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը Բրիտանիայում արհեստական ​​բանականության միջոցով 414 միլիոն դոլար են գողացել առաջին կիսամյակում. Financial TimesՈւկրաինայում էլեկտրաէներգիայի շուրջօրյա անջատումների գրաֆիկներ են սահմանվելՍառնաթ․ Բուդդայի ուսմունքի տարածման մեկնակետը (տեսանյութ) Մեծ Բրիտանիան իր տարածքում ուկրաինական ԱԹՍ-ների արտադրության գործարաններ կկառուցի Վարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄ ԱՄՆ-ը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցՊակիստանը կոչ է անում հրաժարվել արհեստական ​​բանականությունից միջուկային անվտանգության հարցերում Անօդաչու թռչող սարքերի միջոցով արգելված իրեր փոխանցելու կասկածանքով 4 անձ ձերբակալվել է Սի Ծինփինը տեսնում է Ռուսաստանի հետ համագործակցության հետագա զարգացման հեռանկարներՊուտինը խոստացել է պատասխանել ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ հարվածներինՄասիսի ոստիկանները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակшլել են 40-ամյա տղամարդուն Լուկաշենկոն կարծում է, որ Թրամփը կանխել է Երրորդ համաշխարհային պատերազմը Եռաբլուրը կա, որ քո նմանները Հայաստանը Ադրբեջանի գավառ չդարձնեն․ Շարմազանով (տեսանյութ) Ռուսաստանն ավելացնում է ռազմական ծախսերը՝ բարձրացնելով հարկերըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 25-ին Թրամփը կփորձի վերացնել Իրանի ղեկավարության մի մասին՝ խաղաղության գործարք կնքելու համարԿամ Փաշինյանը՝ մեզ, կամ մենք՝ իրեն․ պատրաստ ենք․ Մամիջանյան (տեսանյութ) Եվս մեկ մեղադրանք՝ Դավիթ Տոնոյանին. Աշխարհը եռում է․ նոր ճգնաժամեր ու սկանդալներՇվեյցարիայի կողմից սառեցված ռուսական ակտիվների գումարը գերազանցել է 10 մլրդ դոլարը․ Bloomberg ԱՄՆ-ը մի կողմ է դրել ՌԴ-ի հետ բիզնեսը որպես Ուկրաինայում կարգավորման լծակ օգտագործելու գաղափարը․ FT Չինացի և պակիստանցի տիեզերագնացները հասել են «Տյանգուն» տիեզերակայանԱմերիկացիների մեծամասնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ պատերազմըԻրանը ծովային շրջափակման պայմաններում մեծացնում է բեռնափոխադրումներն այլընտրանքային երթուղիներովՆավթի գներն ընկնում են՝ չնայած Հորմուզի նեղուցում լարվածությանըՉինական Huawei ընկերությունը մեղավոր է ճանաչվել առևտրային գաղտնիքները գողանալու մեջՍյունիքում Volvo կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. Իրանցի վարորդը վիրավոր է Թրամփի վարչակազմում քննարկում են Իրանի ղեկավարների թիրախային սպանություններըNYT-ը հայտնել է ԿՀՎ-ի և ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի դեմ կիբեռհարձակման մասին Էստոնիայի վարչապետը բացատրել է՝ ինչու է փակվում Ռուսաստանի հետ սահմանըԲուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ Այվազովսկու «Վենետիկը գիշերով» կտավն աճուրդում վաճառվել է 1,08 մլն ֆունտ ստեռլինգով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման մասինՓաշինյանի՝ Ռուսաստան այցը նախապատրաստման փուլում է, լրացուցիչ կհայտարարվի. ՊեսկովՕդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներԻրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքներըԳերմանիայի կանցլեր Մերցի հավանության վարկանիշն իջել է ռեկորդային ցածր մակարդակիՀայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխության Կենտուկիում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել բնակելի թաղամասում․ երկու մարդ է տուժել Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. Լևոն Տեր-ՊետրոսյանՄերցը սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն՝ Ուկրաինայի ֆինանսավորման շուրջ տարաձայնությունների պատճառովԹուրքիայում 35 անձի ձերբակալման օրդերներ են տրվել․ նրանց թվում կան հայտնի արտիստներԿալանավորվել է Մուրմանսկի նահանգապետը Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել Հյուսիսային Կորեան անցանկալի անձ է ճանաչել Շվեյցարիայի ներկայացուցչին
Ամենադիտված