Ռուսաստանը հարվածել է Չեռնիգովին. կան զոհեր ու վիրավորներ (լուսանկարներ)
ՀասարակությունԱյսօր՝ ապրիլի 17-ին, ռուս զինվորականները երեք հրթիռներով հարձակվել են Չեռնիգովի վրա։ Այս մասին հայտնել է Չեռնիգովի քաղաքապետ Ալեքսանդր Լոմակոն, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Նշվում է, որ Ռուսաստանը երեք հրթիռային հարված է հասցրել Չեռնիգովի կենտրոնին։ Զոհվել է 11, վիրավորվել՝ 22 մարդ։ Այժմ դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու բժիշկները։
Լոմակոն ասել է, որ Ռուսաստանը հարվածել է քաղաքացիական և սոցիալական ենթակառուցվածքներին։