Էրդողանը հայտարարել է Պուտինի հետ պայմանավորվածության մասին
Արտակարգ ՊատահարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ ինքը և իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը պայմանավորվածություն ունեն վերջինիս Անկարա այցի վերաբերյալ, սակայն ամսաթիվը դեռ որոշված չէ։ Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը։
Այս մասին Թուրքիայի ղեկավարն ասել է լրագրողներին կառավարության նիստից հետո։
«Ես և պարոն Պուտինը հաճախ ենք հեռախոսազրույց ունենում։ Ինչ վերաբերում է նրա՝ Թուրքիա այցին, ապա ժամկետը դեռ որոշված չէ։ Հուսով եմ, որ այս հարցում շուտով կոնկրետություններ կլինեն»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Ապրիլի սկզբին Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի ժամկետները դեռևս հայտնի չեն։