Ֆոտոսեսիայի ժամանակ ալիքն օվկիանոս է քշել-տարել զբոսաշրջիկին
ՀասարակությունԱվստրալիայում Կիամա քաղաքի մերձակայքում գտնվող գեղատեսիլ ժայռերի վրա ֆոտոսեսիայի ժամանակ ալիքը քշել է երեք զբոսաշրջիկների։ Այս մասին հաղորդում է ABC News-ը։
Հայտնի է, որ նրանցից երկուսը կարողացել են ինքնուրույն դուրս գալ, սակայն երրորդին քշել-տարել է օվկիանոս։
Նույն օրը ավելի ուշ սերֆինգիստները լողափից 50 մետր հեռավորության վրա հայտնաբերել են Բանգլադեշից 41-ամյա տղամարդուն: Ճանապարհորդին չի հաջողվել փրկել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ զբոսաշրջիկը Ավստրալիայում այցելել էր ընկերներին։