Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը հիմք է ենթադրելու, որ Սամվելի խոշտանգումը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից․ փաստաբան
ՀասարակությունԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը հիմք է ենթադրելու, որ Սամվել Վարդանյանի խոշտանգումը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Ոստիկանները եղել են այս ծանրագույն հանցագործության մասնակիցները, բայց ոչ կազմակերպիչները։ Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը, ՔՊ-ի քաղաքագետ ինչ-որ Մկրտչյանի ուղիղ բռնության կոչը․ այդ ամենը ուղիղ հիմք է մեզ համար ենթադրելու, որ սա կազմակերպվել է հենց ՔՊ-ի կողմից։ Սա պատժի ու վախեցման գործողություն է այդ երիտասարդի դեմ։ Ես վստահ եմ, որ սա քաղաքական գործողություն է»,- նշեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։