Ավինյանի որոշմամբ՝ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի
ՀասարակությունԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան որոշումներով Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցի հ.8, Արտաշիսյան փողոցի հ.45/21 և Արտաշիսյան փողոցի հ.47/19 հասցեներում թվով 22 ավտոտնակ կքանդվի։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված քարե շարվածքով ավտոտնակների փոխարեն նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ։