Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քվեարկությունը հետաձգվել է (տեսանյութ)
ՔաղաքականՎրաստանի խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քվեարկությունը հետաձգվել է, այն տեղի կունենա ապրիլի 17-ին։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ կանոնակարգը նախատեսում է, որ նիստը պետք է ավարտվի ժամը 21:00-ին: Քանի որ խորհրդարանականները չեն ավարտել օրինագծի քննարկումը, որոշվել է քննարկումը շարունակել ապրիլի 17-ին, ապա քվեարկել։
Ապրիլի 16-ի երեկոյան հաղորդվել է, որ Վրաստանի ՆԳՆ հատուկ ջոկատայինները հայտնվել են Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ՝ օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ կազմակերպված հանրահավաքին։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու