Քիմ Քարդաշյանը նկարահանվել է իր ապրանքանիշի լողազգեստներով (լուսանկարներ)
Հասարակություն«SKIMS»-ը սկսել է Swim հավաքածուի գովազդային արշավը, որում նկարահանվել է ապրանքանիշի հիմնադիր Քիմ Քարդաշյանը։ Բրիտանացի լուսանկարիչ Նիկ Նայթի արած կադրերում 43-ամյա աստղը կեցվածք է ընդունել լողազգեստներով՝ ցուցադրելով իր սլացիկ կազմվածքը։
Կադրերում Քիմը հանդես է եկել կարմիր, սև, ինչպես նաև օձային պրինտով լողազգեստներով։
Նկարահանումների ոճավորումը կատարել է Կարին Ռոյթֆելդը։