Նարեկ Ադամյանը նշանակվել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն
ՀասարակությունՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 16-ին այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ (ՀՀՌՑ), ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրեն Նարեկ Ադամյանին: Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
Մխիթար Հայրապետյանը հաջողություն է մաղթել նորանշանակ տնօրենին և վստահություն հայտնել, որ մեծագույն պատասխանատվությամբ կկատարի կառույցի առջև դրված խնդիրները՝ ընդգծելով, որ ՀՀՌՑ-ն ռազմավարական նշանակություն ունեցող կառույց է, ուստի շատ կարևոր է ընկերության ժամանակին համընթաց զարգացումը:
Նարեկ Ադամյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար, նշել, որ կանի առավելագույնը՝ ՀՀՌՑ-ի վարկանիշի բարձրացման և առկա մարտահրավերների լուծման ուղղությամբ: