Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան քննարկել են եռակողմ ռազմական համագործակցությունը
ՔաղաքականԹբիլիսի այցելած Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակությունը՝ Ազգային պաշտպանության կոմիտեի նախագահ Հուլուսի Աքարի գլխավորությամբ, հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։
Տեղեկությունը տարածել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։ Պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին նշել է, որ Վրաստանի և Թուրքիայի միջև արդյունավետ համագործակցությունը «տարածաշրջանային խաղաղության և կայունության նախապայման է», այս համատեքստում հատուկ ուշադրություն է դարձվել ռազմավարական համագործակցության կարևորությանը։
Կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև եռակողմ ռազմական համագործակցությունը։ Նշվել է, որ այս եռակողմ համագործակցության նպատակը «տարածաշրջանային անվտանգության ամրապնդումն է»։ Իրակլի Չիկովանին նշել է, որ այս տարի Վրաստանը կանցկացնի Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։