Որքան եկամուտ են ունեցել Բայդեն ամուսինները անցած՝ 2023 թվականին
ՔաղաքականԱՄՆ Ջո Բայդենն ու նրա կինը՝ Ջիլ Բայդենը, հրապարակել են անցյալ տարվա եկամուտների համատեղ հարկային հայտարարագիրը, ըստ որի՝ ամուսիններն ունեցել են 619,9 հազար դոլարի եկամուտ, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Բայդենները իրենց վաստակած 619,9 հազար դոլարից որպես դաշնային հարկեր՝ վճարել են 146,6 հազար դոլար։ Եվս 30,9 հազար դոլար որպես հարկ՝ վճարվել է Դելավեր նահանգում, որտեղ Ջո և Ջիլ Բայդենները տուն ունեն։ Նախագահի կինը 3,5 հազար դոլարի հարկ է վճարել նաև Վիրջինիա նահանգում։ Նախագահական զույգը նաև մոտ 20,5 հազար դոլար է նվիրաբերել բարեգործական նպատակներով։
2022 թվականին Բայդենը և նրա կինը որպես ընտանիքի եկամուտ՝ ստացել են 579,5 հազար դոլար։