Բայդենը, Չեխիան ու Չեխոսլովակիան (տեսանյութ)
ՀրապարակումներԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի հետ ապրիլի 15-ին Օվալաձև աշխատասենյակում հանդիպման ժամանակ կրկին «լեզվի սայթաքում» է թույլ տվել և Ուկրաինային աջակցելու համար շնորհակալություն է հայտնել «Չեխոսլովակիայի ժողովրդին»՝ մի երկիր, որը գոյություն չունի 1992 թվականից ի վեր։
Միաժամանակ, ամերիկացի առաջնորդը արագ հասկացել է իր սխալը և պարզաբանել, որ խոսքը Չեխիայի մասին է։
«Ես չեմ կարող ձեզ ասել, թե որքան ենք մենք գնահատում ձեր անկեղծությունը և Չեխոսլովակիայի ժողովրդի աջակցությունը Ուկրաինայի ժողովրդին պաշտպանելու հարցում», - ասել է Բայդենը Վաշինգտոնում գտնվող Չեխիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ: