Դիմակավորված անհայտ անձինք երեկ դաժանաբար ծեծի են ենթարկել Սամվել Վարդանյանին` մինչեւ խուց տանելը. փաստաբան
ՔաղաքականԵրեկ ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո մինչեւ ձերբակալվածների պահման վայր հասնելը դիմակավորված անհայտ անձինք դաժանաբար ծեծի են ենթարկել ձեռնաշղթաներով ամրացված Սամվել Վարդանյանին։ Այս մասին հենց նոր հայտնեց վերջինիս փաստաբան Ռուբեն Մելիքյանը` մանրամասնելով, որ դեպքը տեղի է ունեցել երիտասարդին դեպի ձերբակալվածների պահման վայր ոստիկանական մեքենայով ուղեկցելու ընթացքում։
Հայտնի միջադեպից հետո բերման ենթարկված Սամվել Վարդանյանին, երբ հայտնի է դարձել, որ առաջադրվել է մեղադրանք, ոստիկանական մեքենան ձերբակալվածների պահման վայր տեղափոխելու ճանապարհին կանգնեցվել է մի պահ, պետքարանի պատրվակով, ոստիկաններն իջել են մեջից, որից հետո մեքենա են ներխուժել դիմակավորված անձիք, տղային դուրս են բերել ու դաժանաբար ծեծի ենթարկել եւ սպառնացել։ Ի դեպ, այդ ամենը տեղի է ունեցել այն պարագայում, երբ տղան ամրացված է եղել ձեռնաշղթաներով:
Մանրամասները` տեսանյութում: