Սփյուռքում դրա դիմաց խալիներ փռող, Ցեղասպանություն վերապրածների ժառանգներ, լա՞վ եք. Ռուբեն Մխիթարյան
Քաղաքական
Ռուբեն Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նիկոլը մի օր ամբիոնից հայտարարեց՝ «44 օրյա պատերազմի զոհերի թիվը 4000-ի կարգի է, պլուս մինուս 50»:
Շուտով կհայտարարի՝ «Ցեղասպանության զոհերի թիվը 500 000 էր, պլյուս մինուս մեկ միլիոն»:
Սփյուռքում դրա դիմաց խալիներ փռող, Ցեղասպանություն վերապրածների ժառանգներ, լա՞վ եք: Բա էս ապրիլի 24-ին ի՞նչ եք որոշել անել: Էլի 20 000 մարդով դուրս եք գալու փողոց, էդ հասկացանք: Իսկ մեջներդ գոնե 4000 հոգի կգտնվի՞, որ Նիկոլին հակադարձի: Դե էն Նիկոլին, էլի, որին ծափ էիք տալիս 2018-ին: Որին «խոստացել էիք», որ «ճամպրուկներին նստած սպասում եք իշխանափոխություն լինի, որ հայրենադարձվեք» ու ոնց որ թե չեկաք: Լավ, 1000 մարդ կգտնվի՞: Լավ, պլյուս մինուս 50»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու