Նեթանյահուն բանակին հանձնարարել է Իրանի վրա հարձակման համար թիրախներ առաջարկել
ՔաղաքականԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանձնարարել է Իսրայելի պաշտպանության բանակին ներկայացնել Իրանի հարձակմանն ի պատասխան թիրախների տարբերակներ, որոնց վրա հարձակումները «ազդանշան կուղարկեն», բայց չեն հանգեցնի զոհերի, տարբերակներում կարող են լինել Թեհրանում գտնվող օբյեկտները կամ կիբերհարձակումը, գրում է The Washington Post թերթը՝ վկայակոչելով քննարկումներին ծանոթ աղբյուրին:
«Իսրայելի ռազմական կաբինետը երկուշաբթի օրը քննարկել է, թե ինչպես արձագանքել Իրանի աննախադեպ օդային հարձակմանը... Նեթանյահուն Իսրայելի պաշտպանության բանակին խնդրել է թիրախային տարբերակներ ներկայացնել... Իսրայելը փնտրում է տարբերակներ, որոնք «ազդանշան կուղարկեն»՝ առանց զոհեր պատճառելու: Նման տարբերակները ներառում են հնարավոր հարված Թեհրանում գտնվող օբյեկտին կամ կիբերհարձակում»,- հայտնում է հրատարակությունը։
Բացի այդ, Իսրայելը չի ցանկանում բարկացնել միջազգային դաշնակիցներին ու կորցնել Թեհրանի դեմ դաշինք ստեղծելու հնարավորությունը, հավելում է թերթը։
«Մեր դաշնակիցները չեն ցանկանում, որ մենք չափից շատ արձագանքենք, իսկ մենք ցանկանում ենք աշխատել մեր դաշնակիցների հետ, հատկապես նրանց հետ ունեցած հաջողություններից հետո: Մենք կարիք չունենք զոհեր տալու, բայց կարևոր է արձագանքել, քանի որ դա մեսիջ կլինի բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մեզ վնասել»,- ասել է աղբյուրը։