Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե կստեղծվի. Փաշինյանը որոշում է ստորագրել
ՀասարակությունՎարչապետ Փաշինյանը այսօր՝ ապրիլի 15-ին, որոշում է ստորագրել Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին․
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Ֆրանկոֆոնիայի 10-րդ հոբելյանական խաղերը 2027 թվականին Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու հետ կապված կազմակերպական աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե (այսուհետ՝ ազգային կոմիտե) և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Ազգային կոմիտեի նախագահին` եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն ազգային կոմիտեի կատարած աշխատանքների մասին: