Մակրոնը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա
ՔաղաքականԻսրայելի միջազգային գործընկերները պետք է ուժեղացնեն պատժամիջոցները և մեկուսացնեն Իրանին՝ տարածաշրջանում բռնության սրումը կանխելու համար։ Այս մասին RMC ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նա կոչ է արել արձագանքել «ոչ թե էսկալացիայով, այլ ավելի շուտ մեկուսացնելով» Իրանին, համոզել տարածաշրջանի երկրներին, որ Իրանը «վտանգ է ներկայացնում» և ուժեղացնել Իրանի դեմ պատժամիջոցները միջուկային գործունեության համար:
«Անհրաժեշտ է խուսափել, որ ամեն անգամ նոր սահմաններ խախտվեն»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։