«Միասնության և հարձակման ժամանակն է»․ Սահակաշվիլին հանդես է եկել կոչով
ՀասարակությունՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ եկել է «միասնության և հարձակման» ժամանակը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Երկուշաբթի օրը Վրաստանի խորհրդարանն սկսել է «Վրացական երազանք» խմբակցության ներկայացրած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկումը։ Փաստաթուղթը նախ կուսումնասիրվի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովում, որից հետո այն կդրվի քվեարկության։ Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույց է սկսվել։
«Միասնության և հարձակման ժամանակն է»,– սոցցանցերի իր էջում գրել է Սաակաշվիլին։
Նա վրացիներին կոչ է արել բողոքել նոր օրենքի դեմ։ Դա, ըստ Սաակաշվիլիի, կօգնի պաշտպանել Վրաստանի ազատությունը, անկախությունը և եվրոպական ապագան։