Կառավարությունը սպորտի ոլորտի կառավարման միասնական թվային հարթակ կստեղծի Ոսուցիչներ կան՝ տգիտություն են սովորեցնում դպրոցում. Նիկոլ Փաշինյան Ոստիկանները պարզել են ԲԿ տեղափոխված 44-ամյա տղամարդու մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները 553 մլն դրամի թերհայտարարագրված շրջանառություն՝ Քոչարյանի հետ կապված ընկերությունում (տեսանյութ) Կառավարությունը 1 մլրդ կտրամադրի դպրոցներ տանող ճանապարհների նորոգմանը Փաշինյանն ու Միրզիյոևը քննարկել են ՀՀ-Ուզբեկստան հարաբերությունների առաջմղմանը վերաբերող հարցեր «Kia»-ն բախվել է շատրվաններին, շտապօգնության ավտոմեքենային ու 2 «BMW»-ներին․ կան վիրավnրներ Լոս Անջելեսում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ համագործակցության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման հարցերը #ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Սահմռկեցուցիչ դեպք Երևանում․ «Վիվա Արմենիա»-ի աշխատակիցը դանակահարության հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերը Զգուշացում․ բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիա չի լինի 

Հայաստանում արտադրված մի քանի զինատեսակներ ներքին փորձարկումներ են անցել

Տեսանյութեր

Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը հանդիպել է ռազմարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող բոլոր ընկերությունների հետ, քննարկել առկա խնդիրները։ Իրականացվել են մի քանի զինատեսակի ներքին փորձարկումներ, որոնք մոտ ապագայում կկիրառվեն Հայաստանի զինված ուժերում:

Այս մասին նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։ 

Նախարարը նշել է, որ պաշտոնավարման հենց առաջին օրվանից ռազմարդյունաբերության ոլորտը եղել է իր ուշադրության կենտրոնում: «Այս ուղղությունը բարձր տեխնոլոգիաների և տեղեկատվական տեխնոլոգիաների հետ մեկտեղ, մեծ ուշադրության է արժանացել իմ կողմից, որովհետև այդ ուղղությունները և՛ նախարարության, և՛ կառավարության համար առաջնահերթություն են»,-նշեց նա: 

Նախարարը նաև տեղեկացրեց, որ մի քանի զինատեսակի և կառավարման մի քանի համակարգի գծով իրականացվել են ներքին փորձարկումներ, որոնք մոտ ապագայում Հայաստանի ԶՈւ-ում կիրառվելու հնարավորություն կունենան: Նա հավելեց, որ ռազմարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող բոլոր ընկերությունների հետ հանդիպել են, վեր են հանել բոլոր խնդիրները, ակնկալում են, որ մի շարք խնդիրներ առաջիկայում կկարգավորվեն։

«Ռազմարդյունաբերական համալիրի ամփոփ ցուցակում՝ ռեեստրում, գրանցվել են ռազմարդյունաբերական համալիրի գործունեությամբ զբաղվող մի քանի նոր ընկերություններ։ Մշակվել է ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտների արտադրական հզորությունների զարգացման հիմնադրամի հայեցակարգը, որը հնարավորություն է տալու մեծ արդյունավետությամբ զարգացնել ռազմարդյունաբերության ոլորտը, դարձնել տնտեսության զգալի մաս՝ գրավիչ ներդրողների և արտադրողների համար: Նախարարության նախաձեռնած օրենսդրական հիմնական փոփոխություններից է ռազմարդյունաբերության կոմիտեի գործառույթների շրջանակների ընդլայնումը, որով հնարավոր կդառնա իրականացել փորձանմուշների ստեղծման ֆինանսավորման, բաղադրիչների և դրա մասերի ձեռքբերման, պահուստավորման և արտադրության, ինչպես նաև արտահանման խթանման նպատակով ներքին պահանջարկ ունեցող արտադրատեսակների տեխնիկական բնութագրի համապատասխանության հավաստման գործառույթներ»,- ներկայացրեց նախարարը: 

Հայրապետյանի խոսքով՝ նախաձեռնվել է նախարարության և ռազմարդյունաբերական կոմիտեի նոր կառուցվածքի նախագիծը, որը հնարավորություն է տալու կոմիտեի գործառույթներն իրականացնել էլ ավելի արդյունավետ և ռազմարդյունաբերության համալիրի զարգացման տեսլականին, օրենսդրությանն ու կանոնադրությանը համահունչ դարձնել։ 

Նախարարը նշեց նաև, որ ռազմարդյունաբերության ոլորտում 25 կազմակերպություն պատվեր ունի պաշտպանության նախարարությունից։ Ակնկալվում է, որ տարվա արդյունքում այս թիվը կավելանա՝ հասնելով 29-ի։ 

«Այս պահին գործող 46 եռամյա պայմանագիր ունենք, և պաշտպանության նախարարությունն այս պահին արդեն 122 միլիարդ դրամի պատվեր է տվել հայաստանյան ընկերություններին։ Տարվա կտրվածքով ակնկալում ենք, որ պատվերների ընդհանուր գումարը կկազմի 191 միլիարդ դրամ»,- նշեց Հայրապետյանը։

Նախարարը ներկայացրեց՝ կոմիտեի հիմնական առաքելությունն է ստեղծել այնպիսի միջավայր, որ այն գրավիչ լինի ոլորտային խաղացողների համար՝ թե՛ գիտահետազոտական, թե՛ բիզնես տեսանկյունից։

Նրա խոսքով՝ ռազմարդյունաբերական կոմիտեն մշտապես փնտրում է նոր հնարավորություններ Հայաստանի Հանրապետություն նոր տեխնոլոգիական կարողություններ և գիտելիքներ ներմուծելու համար։

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չինաստանը մինչև 2030 թվականը նախատեսում է լայնորեն ներդնել ինքնավար մեքենաներԿառավարությունը սպորտի ոլորտի կառավարման միասնական թվային հարթակ կստեղծիՈսուցիչներ կան՝ տգիտություն են սովորեցնում դպրոցում. Նիկոլ ՓաշինյանԿանադան և Ուկրաինան ստորագրել են հարյուրամյակի գործընկերության հռչակագիր Ոստիկանները պարզել են ԲԿ տեղափոխված 44-ամյա տղամարդու մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները553 մլն դրամի թերհայտարարագրված շրջանառություն՝ Քոչարյանի հետ կապված ընկերությունում (տեսանյութ)Իրանը կարող է կրկնօրինակել ԱՄՆ-ի նորագույն ստորջրյա անօդաչուն․ ReutersԿառավարությունը 1 մլրդ կտրամադրի դպրոցներ տանող ճանապարհների նորոգմանըԹրամփը խոստովանել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը ձգձգվել էՓաշինյանն ու Միրզիյոևը քննարկել են ՀՀ-Ուզբեկստան հարաբերությունների առաջմղմանը վերաբերող հարցերՊուտինը եռօրյա այցով ժամանել է Հնդկաստան․ կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին «Kia»-ն բախվել է շատրվաններին, շտապօգնության ավտոմեքենային ու 2 «BMW»-ներին․ կան վիրավnրներԼոս Անջելեսում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ համագործակցության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման հարցերը#ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՍահմռկեցուցիչ դեպք Երևանում․ «Վիվա Արմենիա»-ի աշխատակիցը դանակահարության հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցՔննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերըԶգուշացում․ բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիա չի լինիՀութիները գրավել են Բաբ էլ-Մանդեբի ռազմավարական կղզինՈւկրաինայի ԶՈՒ-ն հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակվել է Վոլգոգրադի և Սարատովի վրա Ո՞վ է ԵՊՀ ռեկտորի միակ թեկնածունՍաուդյան Արաբիայի թագաժառանգը երկու անգամ զանգահարել է Թրամփին՝ խնդրելով հարվածել Եմենի հութիների դիրքերինՔննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Աբրահամյան«Հայաստանի ամենամեծ չարիքներից մեկն ազնվական մարդկանց սակավությունն է»․ ՈսկանյանԹրամփ․ «Ես չեմ հավատում «ափսոսանք» բառին»Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային ՂարաբաղՕդի ջերմաստիճանը կբարձրանաՆոյեմբերի 1-ից Հայաստանում կգործարկվի նոր կենսաչափական համակարգ«Հրապարակ»․ Ինչո՞ւ են Նորապատի դպրոցում ոտքի վրա դաս անում «Հրապարակ»․ Սպիտակի համայնքապետի էքսկլյուզիվ որոշումները «Հրապարակ»․ Ծաղիկ արտահանող ընկերությունը նամակ է գրել վարչապետին«Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը սիրաշահում է պետծառայողներին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդականին բանտից տուն են ուղարկել․ նա կալանքը կրում է տանը. «Ժողովուրդ»Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Որոշել են զուսպ լինել «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը․ «Ժողովուրդ»Սեպտեմբերի 11-ին և 14-ին լույս չի լինելու․ հասցեներ Հուղարկավորել են մահվանից 10 օր անց Ավելի քան 17 հազար մարդ է ձերբակալվել թմրանյութերի գործերով Սեպտեմբերի 11-ի նորալուսինը կփոխի այս կենդանակերպի նշանների կյանքը. ինչ կարելի է և ինչ չի կարելի անել այս օրը Կենդանակերպի ո՞ր նշանների համար 2026-ի աշունը նոր հնարավորություններ կբացի. հաջողության հորոսկոպ Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ Գիտնականները նոր հայտնաբերված փայտոջիլներին Թեյլոր Սվիֆթի անունն են տվել Անի Խաչիկյանը մեկնաբանել է լուրերը, ըստ որոնց ինքն է Ներսեսի եւ Լիլիթի բաժանման պատճառը Կանադայի հետ անօդաչուների վերաբերյալ առաջին փաստաթուղթն արդեն ստորագրված է. Զելենսկի Երկար ժամանակ ջուր չի լինի«Այսօր երազումս տեսա․․․»․ Նուշ Օհանյանը ամուսնու մահից հետո առաջին գրառումն է արել Հանդիպեցի մաեստրո Մանսուրյանին, խոսեցինք քաղաքի կարևոր ծրագրերից․ Ավինյան (Տեսանյութ)
Ամենադիտված