Մերձավոր Արևելքն անդունդի եզրին է. Բորել
ՀասարակությունԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել հակամարտությունը Իսրայելի և Իրանի միջև այն բանից հետո, երբ Իսլամական Հանրապետությունը հարվածեց հրեական պետությանը: Այս մասին նա ասել է իսպանական Onda Cero ռադիոկայանին տված հարցազրույցում։
«Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք դրանից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և մեքենան հետընթացի վրա դնենք»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։
Բորելը, ով կիրակի ուշ երեկոյան զրուցել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանի հետ, ասել է, որ ԵՄ-ն պետք է ավելի լավ հարաբերություններ ունենա Իրանի հետ՝ չնայած Բրյուսելի պատժամիջոցներին, որոնք սահմանել է Իսլամական Հանրապետության դեմ՝ կապված միջուկային էներգետիկայի ծրագրի և այլ հարցերի հետ:
«Բոլորին ձեռնտու է, որ Իրանը չդառնա միջուկային պետություն, և որ Մերձավոր Արևելքում խաղաղություն լինի»,- ասել է Բորելը։