Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)
ՀասարակությունՎրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել օտարերկրյա գործակալների մասին վիճահարույց օրենքի քննարկման ժամանակ։ Հանդիպումը հեռարձակվել է կառավարության կայքում։
Ընդդիմադիր «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին հարվածել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար, պատգամավոր Մամուկա Մդինարաձեին։
Դրանից հետո ծեծկռտուքին միացել են այլ պատգամավորներ, իսկ խորհրդարանի կայքը ընդհատել է հեռարձակումը։