Օրենբուրգում մեկ օրում 1000 հողատարածք և 1000 տուն է ջրի տակ անցել (լուսանկարներ)
ՀասարակությունՕրենբուրգում հեղեղված տարածքների թիվն ավելացել է՝ հասնելով 10,6 հազարի, ջրի տակ անցած տների թիվը՝ 5,5 հազարի, հաղորդել է քաղաքային վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ապրիլի 15-ի դրությամբ Օրենբուրգում ջրի տակ է անցել 10 656 կենցաղային հողատարածք և 5 503 տնտեսություն, որից 55-ը բազմաբնակարան շենքեր են։ Օրվա ընթացքում թիվն աճել է համապատասխանաբար 1000-ով և 1000-ով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ապրիլի 13-ի երեկոյան Օրենբուրգում Ուրալ գետի մակարդակը գրանցվել է 1 187 սմ առավելագույն արժեքով և չի իջել ավելի քան 10 ժամ։
Ապրիլի 15-ի առավոտվա դրությամբ ջրի մակարդակը 1 169 սմ է։