Գլխավոր դատախազությունը նախկիններին «պատժելու» հատուկ վիճակագրություն է կազմել-հրապարակել
ԻրավունքՊաշտոնաթող նախագահ, նախարարներ, դատավորներ, քննիչներ, մարզպետներ, Պաշտպանության բանակի նախկին հրամանատարներ, ԱԺ պատգամավորներ, գլխավոր դատախազներ. վերջին 6 տարիներին քրեական հետապնդման է ենթարկվել 1000 նախկին ու ներկա պաշտոնյաներ:
Գլխավոր դատախազությունից «Լուրերին» հայտնել են, որ Հայաստանի նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է մոտ 42.3 մլրդ դրամի գույքային վնաս: