Վարդան Ղուկասյանը սկսում է փողոցային պայքար. ապրիլի 18-ից կլինեն կոնկրետ գործողություններ
Հասարակություն«Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի ժողովուրդ, ապրիլի 18-ից սկսում ենք փողոցում կոնկրետ գործողությունների շարք։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Առաջին օրվա համար, ինձ պետք է 100 երիտասարդ, ովքեր անվախ են, նպատակասլաց ու կմասնակցեն այնպիսի գործողությունների, որը նախատեսելու է տուգանք` մաքսիմում 50.000 դրամ։ Գումարը ես եմ մուծելու, ինձ դուք պետք եք ֆիզիկապես։
Ովքեր պատրաստ են մասնակցել գրեն այս հեռախոսահամարի
WhatsApp-ին 19299195501:
Որեւէ այլ հարցով այս համարին չգրել եւ ինձ չջղայնացնել։
#գտնելնիկոլին»,- գրել է նա: