Ֆրանսիայի ԱԳՆ-ն կանչել է Իրանի դեսպանին
ԱյլՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն France 2-ի եթերում ասել է, որ գերատեսչությունը կանչել է Իրանի դեսպանին Մերձավոր Արևելքում սրման ֆոնին։
Նախարարն ասել է, որ Իրանի հարձակումը սպառնում է ոչ միայն Իսրայելին, այլեւ ֆրանսիական ուժերի անվտանգությանը, ինչպես նաեւ Փարիզի արաբ գործընկերների օդային տարածքին։
«Ես խնդրել եմ նախարարության ծառայություններին կանչել Իրանի դեսպանին՝ արտահայտելու այս խիստ համոզմունքը»,-ասաց նա։
Նա ընդգծել է, որ նախարարության համար առաջնահերթությունը մնում է տեղում գտնվող Ֆրանսիայի քաղաքացիների անվտանգությունը։